«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծ:
Կառավարությունն առաջարկում է հսկող դատախազին իրավունք տալ անձին ազատել կալանքից՝ փոխելով նրա խափանման միջոցը, «եթե առկա է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն խոչընդոտող ծանր հիվանդություն»:
Հսկող դատախազը դա կարող է անել կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա: Մինչև այժմ խափանման միջոցի փոփոխության մասին որոշում կարող էր կայացնել միայն դատարանը»: