Կարևոր իրադարձություններ

Պատրաստվում են ձեւավորել տնտեսագետներից ու սոցիոլոգներից կազմված հանձնախումբ, որը կհաշվարկի ու կգնահատի տնտեսությանը հասցված վնասները. «Փաստ»

08 Ապրիլ, 2020 09:05
Պատրաստվում են ձեւավորել տնտեսագետներից ու սոցիոլոգներից կազմված հանձնախումբ, որը կհաշվարկի ու կգնահատի տնտեսությանը հասցված վնասները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով, իշխանություններն առաջիկայում պատրաստվում են ձեւավորել տնտեսագետներից ու սոցիոլոգներից կազմված մի հանձնախումբ, որը կուսումնասիրի, կհաշվարկի ու հստակ գնահատականներ կներկայացնի, թե ինչ վնասներ է հասցրել ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսությանը։

Կառավարությունում օրերս տեղի ունեցած մի քննարկման ժամանակ կոնկրետ ֆիքսվել է, որ տնտեսության վերականգնման հնարավորությունները հասկանալու համար անհրաժեշտ է, որ լիարժեք գնահատվեն այն կորուստներն ու հետեւանքները, որ պանդեմիան կթողնի մեր տնտեսական համակարգի, ինչպես նաեւ դրան առնչվող սոցիալական ոլորտի վրա։ Տնտեսագետների կարծիքով, այս իրավիճակը միանշանակ ազդում է տնտեսության վրա գրեթե բոլոր ուղղություններով եւ իր բացասական հետեւանքներն է բերում՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական հարաբերությունների առումով: 

Ի դեպ, երեկ մեզ տեղեկություններ հասան, որ այս օրերին կառավարություն են հրավիրել մի քանի ոլորտների մասնագետների, նույնիսկ նրանց, որոնք աչքի են ընկնում իշխանությունների հանդեպ սուր քննադատություններով, եւ որոնց կարծիքը անցած երկու տարիներին իշխանությունները հետեւողականորեն շրջանցել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին