Ուշագրավ. Մասիս Մայիլյանը ինքնաբացարկի հնարավորություն չունի. «Ժամանակ»
08 Ապրիլ, 2020 08:45
«Ժամանակ» թերթը գրում է.
«Անկախ Մասիս Մայիլյանի Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլը բոյկոտելու և դրան չմասնակցելու որոշումից, նրա անուն-ազգանունը լինելու է ընտրական քվեաթերթիկում:
Արցախի Հանրապետության Սահմանադրությունը չի նախատեսում երկրորդ փուլ անցած նախագահի թեկնածուի ինքնաբացարկի հնարավորություն: Հնարավոր է՝ այս իրավիճակը պատճառ դառնա հետագայում սահմանադրական փոփոխություն կատարելու համար»: