Կարևոր իրադարձություններ

Իշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ»

08 Ապրիլ, 2020 08:10
Իշխանությունները «փակուղուց» դուրս գալու ճանապարհներ են փնտրում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Չնայած առկա վիճակին, իշխանավորների մտքից դուրս չի գալիս իրենց «բյուրեղյա երազանքը», եւ նրանք, մեր տեղեկություններով, շատ ծանր ապրումներ ունեն այն մտքից, որ ապրիլի 5-ն անցավ, իսկ ՍԴ դատավորները շարունակում են պաշտոնավարել: Ավելին, նույնիսկ մշուշոտ հայտնի չէ, թե երբ կավարտվի այս ամենը, որ կարողանան 60 օրում հանրաքվե կազմակերպել:

 Ու թեպետ հանրաքվեն ամեն գնով անցկացնելու սցենարը առժամանակ փակուղում է, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ 7 դատավորներին պաշտոնանկ անելու խնդիրը շարունակում է մնալ իշխանությունների քաղաքական օրակարգում։ Նույնիսկ ավելի առաջնային տեղում, քան ներկայիս ու սպասվելիք ճգնաժամերի հաղթահարումն է: 

Ի դեպ, արդեն իսկ աստիճանաբար փորձ է արվում հրապարակ նետել այն թեզը, թե «իշխող ուժին ժողովուրդը տվել է մանդատ», եւ իշխանական խմբակցությունը իբր պարտավոր է հարցը շատ արագ կերպով լուծել խորհրդարանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին