Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձինք Վանաձորի տներից մեկի հարակից տարածքում հարձակվել են տանտիրոջ վրա և հափշտակել շուրջ 30.000 դոլար․ Ոստիկանություն

07 Ապրիլ, 2020 21:55
Անհայտ անձինք Վանաձորի տներից մեկի հարակից տարածքում հարձակվել են տանտիրոջ վրա և հափշտակել շուրջ 30.000 դոլար․ Ոստիկանություն

Անցած տարի, սեպտեմբերի 27-ի ժամը 7-ի սահմաններում, անհայտ անձինք Վանաձորի Անդրանիկ Զորավարի փողոցի տներից մեկի հարակից տարածքում հարձակվել էին տանտիրոջ վրա և բռնության գործադրմամբ հափշտակել շուրջ 30.000 դոլար։ Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը։

Մարտի 30-ին ոստիկանության Բազումի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն բաժնի, ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Հրազդանի բաժնի ծառայողները Հրազդանի Կոստանյան փողոցից, ավազակությունը կատարելու կասկածանքով, Լոռու մարզային քննչական վարչություն բերման ենթարկեցին Վանաձորի 31-ամյա մի բնակչի։

Առաջադրվել է մեղադրանք։ Նա կալանավորվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին