Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների աջակցման նպատակով ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը․ ՊՆ խոսնակ (լուսանկարներ)

07 Ապրիլ, 2020 21:17
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների աջակցման նպատակով ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը․ ՊՆ խոսնակ (լուսանկարներ)

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով․

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

Այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։ Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները:

Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը:

մանրամասները տեսանյութով կներկայացնենք առաջիկա ժամերի ընթացքում»:

На изображении может находиться: самолет

На изображении может находиться: один или несколько человек и на улице

 

 

Լրահոս

Դիտել ավելին