Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում MAN մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

07 Ապրիլ, 2020 21:12
Գեղարքունիքի մարզում MAN մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ասյ մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին