Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478,5
    485,5

  • EUR

    531
    545

  • RUB

    6,74
    7,09

Կարևոր իրադարձություններ

Ո՞ր ապրանքատեսակների գներն են նվազել․ ՏՄՊՊՀ վիճակագրությունը

07 Ապրիլ, 2020 20:34
Ո՞ր ապրանքատեսակների գներն են նվազել․ ՏՄՊՊՀ վիճակագրությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի, բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով: Այս մասին հայտնում են  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի լրատվական ծառայությունից։

Միաժամանակ հիշեցնում ենք սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք և ևս մեկ անգամ հորդորում ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները։

 
 





 



Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին