Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք կորոնավիրուսի հաստատված դեպքից հետո Արցախում կհետաձգվեն ընտրությունները․ ԱՀ պետնախարարի պատասխանը

07 Ապրիլ, 2020 19:34
Արդյո՞ք կորոնավիրուսի հաստատված դեպքից հետո Արցախում կհետաձգվեն ընտրությունները․ ԱՀ պետնախարարի պատասխանը

Քիչ առաջ ավարտվեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի մամուլի ասուլսը։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսի հաստատված դեպքից հետո հնարավոր է ընտրությունները հետաձգելու որոշում կայացվի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը պատասխանեց.

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Կառավարությունն անելու ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնի մեր քաղաքացիների առողջության վտանգման ռիսկերը։ Ընտրությունների երկրորդ փուլում առավելագույնս կապահովենք անվտանգության կանոնները։ Կուժեղացնենք հսկողությունը կուտակումների վերաբերյալ, և մնացած համապատասխան միջոցառումները կիրակացվեն»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին