Կարևոր իրադարձություններ

Մահափորձ՝ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

07 Ապրիլ, 2020 18:49
Մահափորձ՝ Երևանի 35-ամյա բնակչի նկատմամբ․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում

Նախօրեին՝ ապրիլի 6-ին, ժամը 20:00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ)  հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա տղամարդը նշված վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Եղբայրության փողոցում՝ շենքերի բանուկ հատվածում, որտեղ առերևույթ հանցագործություն կատարած անձը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք, և իր կամքից անկախ հանգամանքերով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ դիմել է փախուստի

Կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է 8 հատ 9 մմ տրամաչափի հրազենից կրակոց արձակելու համար նախատեսված պարկուճ և 3 հատ գնդակ: 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին