Կարևոր իրադարձություններ

Արցախում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի․ պատասխանն արդեն հայտնի է

07 Ապրիլ, 2020 18:38
Արցախում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի․ պատասխանն արդեն հայտնի է

Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։  

«Քաղաքացում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է եղել:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:

 

Լրահոս

Դիտել ավելին