Կարևոր իրադարձություններ

Վրաց ուղղափառ եկեղեցին հավատացյալների առաջ բացել է եկեղեցիների դռները. «Գրուզիա օնլայն»

07 Ապրիլ, 2020 17:49
Վրաց ուղղափառ եկեղեցին հավատացյալների առաջ բացել է եկեղեցիների դռները. «Գրուզիա օնլայն»

Վրաց ուղղափառ եկեղեցին հավատացյալների համար այսօր բացել է եկեղեցիների դռները՝ անտեսելով կորոնավիրուսի տարածման վտանգը:

Այսօր ուղղափառները նշում են Ավետման տոնը՝ չնայած կորոնավիրուսի տարածման սպառնալիքին և Վրաստանի գլխավոր համաճարակաբան Պաատա Իմնաձեի կոչերին ՝ չուղևորվել եկեղեցի, հայտնում է apsny.ge-ն:

Ավելի վաղ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդն «անհնարին» էր համարել տաճարի դռները հավատացյալների առաջ փակելը:

Մատուցվող պատագին պատրիարքը ներկա չի եղել: Ավելի ուշ, նրա բժիշկը հայտնել է՝ պատրիարքի ճնշումը բարձրացել է, ուստի բժիշկները նրան հորդորել են մնալ նստավայրում:

 

Լրահոս

Դիտել ավելին