Կարևոր իրադարձություններ

Ոսկու գները հասել են ութ տարվա առավելագույն մակարդակին

07 Ապրիլ, 2020 16:25
Ոսկու գները հասել են ութ տարվա առավելագույն մակարդակին

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հարուցված համաշխարհային ճգնաժամի ֆոնին ոսկու գինը շարունակում է աճել և հասել է վերջին 8 տարվա առավելագույնին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Նշվում է, որ միջազգային գնորդների համար ավելի հետաքրքիր են դարձնում հումքային ապրանքները, մասնավորապես ոսկին:

Նյու Յորքի բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսները թանկացել են 1%-ով՝ 1 ունցիայի դիմաց կազմելով 1711,4 դոլար, ինչը մաքսիմումն է 2012թ. վերջից ի վեր:

 

Լրահոս

Դիտել ավելին