Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը հայտնաբերել է սենատոր Ռոբերտ Քենեդիի՝ անհետացած թոռնուհու մարմինը

07 Ապրիլ, 2020 14:31
Ոստիկանությունը հայտնաբերել է սենատոր Ռոբերտ Քենեդիի՝ անհետացած թոռնուհու մարմինը

Ոստիկանությունը հայտնաբերել է սենատոր Ռոբերտ Քենեդիի անհետացած թոռնուհու՝ Մեյվի մարմինը, որի որոնումներն իրականացվում են ապրիլի 2-ից, հաղորդում է CBS Baltimore հեռուստաալիքը:

Մեյվն ու նրա 8-ամյա որդին՝ Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մըքկինը, անհետացել են հինգշաբթի՝ մակույկով լողալու ժամանակ։ Կիրակի ոստիկանությունը դադարեցրել է նրանց որոնումները՝ նրանց մահացած ճանաչելով:

Մեյվի մարմինը գտել են մոր տնից 4 կմ հեռավորության վրա։ Տղայի մարմինը դեռ չի հաջողվել գտնել, որոնումները շարունակվում են: Մեյվի ամուսինը՝ Դևիդ Մըքկինը, պատմել է, որ ափամերձ առանձնատանը հանգստանալիս երեխաները գնդակ են խաղացել, և գնդակն ընկել է ջրի մեջ։ Նրա կինը և որդին նստել են նավակը՝ գնդակը վերադարձնելու համար։ Մըքկինի կարծիքով՝ նրանք շատ հեռու են լողացել և չեն կարողացել վերադառնալ։

Մեյվ Քենեդին ԱՄՆ 35-րդ նախագահի՝ Ջոն Քենեդու եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհին է: Նրա մարմինը հայտնաբերել են նախօրեին:

 

Լրահոս

Դիտել ավելին