Կարևոր իրադարձություններ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

07 Ապրիլ, 2020 13:00
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց», – ասված է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է  Լարսին, ապա Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

 

Լրահոս

Դիտել ավելին