Կարևոր իրադարձություններ

Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակն ընկած քաղաքացուն հոսպիտալացրել են

07 Ապրիլ, 2020 12:00
Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակն ընկած քաղաքացուն հոսպիտալացրել են

Ապրիլի 6-ին՝ ժամը 22:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի ընկել են Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մազիր Ֆ.-ն Հրազդանի կիրճում գտնվող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտակա բարձունքից սահել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին