Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 285 հազար մարդ․ worldometers

07 Ապրիլ, 2020 10:15
Աշխարհում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան 285 հազար մարդ․ worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,347,566-ի։ Այս մասին հայտնում է միջազգային վիճակագրական worldometers ծառայությունը։

Կորոնավիրուսն աշխարհում խլել է 74,780 մարդու կյանք, ապաքինվել է 285,090 մարդ։

Ներկայում փաստացի բուժում է ստանում 987,696 վարակակիր, որից 47,396 (5%)-ի վիճակը ծանր է։

Վարակման ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ գրանցվել է վարակման 367,629 դեպք։ Մահացել է 10,941 մարդ։ Վարակակիրների թվով երկրորդ տեղում Իսպանիան է՝ 136,675։ Այնտեղ գրանցվել է մահվան 13,341 դեպք։

Վարակակիրների թվով երրորդը, իսկ մահացության ցուցանիշով առաջատարն Իտալիան է։ Այնտեղ արձանագրվել է վարակման 132,547, մահվան՝ 16,523 դեպք։

 

Լրահոս

Դիտել ավելին