Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    534
    548

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանը Արցախում նույն ձեռագրով սատարեց Մասիս Մայիլյանին ու կրկին տապալվեց. «Իրատես»

07 Ապրիլ, 2020 08:57
Սամվել Բաբայանը Արցախում նույն ձեռագրով սատարեց Մասիս Մայիլյանին ու կրկին տապալվեց. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Արցախյան ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը պատերազմի «էպիկենտրոն» համարվող պետությունում հղի է վտանգավոր զարգացումներով։

Նախագահի թեկնածուներից երկրորդ տեղը զբաղեցնող Մասիս Մայիլյանն ու իր կողմնակիցները Արցախում ցանկանում են կրկնել 2018-ին հայաստանյան զարգացումների սցենարը, ինչը շատ վաղուց մտմտում էին նաեւ հայաստանյան այսօրվա իշխանությունները։

Ընդհանրապես այս թեկնածուն դիդակտիկ նյութ է, բայց իրադրությունը դիտարկենք սկզբից։ Մայիլյանի շուրջ համախմբվեցին, այսպես կոչված, սորոսականները, անգամ Հայաստանից հատուկ «դեսանտ» ուղարկվեց այնտեղ, եւ Սամվել Բաբայանը։

Վերջինիս առանձին դիտարկենք։ Հիշենք, թե Սամվել Բաբայանը տարիներ առաջ մեկ էլ որ դաշինքին «հանկարծ» միացավ ու ինչպես այնտեղ արագ կազմաքանդում տեղի ունեցավ։ 2017-ին, երբ Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան եռյակը միավորվեց ու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց, անգամ այս դաշինքի անդամների համար խիստ անակնկալ մի օր հայտնվեց Բաբայանը եւ դարձավ ՕՐՕ դաշինքի շտաբի պետը։

Ի դեպ, նրա ձեռքի տակով էին անցնում այդ դաշինքի «տակ» ներդրված բոլոր ֆինանսական հոսքերը։ Ժամանակին խոսակցություն կար անգամ, որ այդ շրջանում Սեյրան Օհանյանը փակում էր Բաբայանի կուտակած ահռելի պարտքերը։ Ընտրություններից հետո այդ դաշինքը, չանցնելով խորհրդարան, փլուզվեց։

Այս անգամ էլ Սամվել Բաբայանը Արցախում որոշեց նույն ձեռագրով սատարել Մասիս Մայիլյանին, բայց կրկին տապալում։ Հիմա հարց է, թե Արցախի «հեղափոխականներին» Բաբայանն ինչքանո՞վ կօգնի։ Եթերներից խուսափող Մասիս Մայիլյանը հայտարարեց, թե չի մասնակցի երկրորդ փուլին, բայց նաեւ իրավիճակն անկայունացնող տոնայնությամբ հայտարարություն արեց։

Նրան սատարող «հեղափոխականներն» այսօր փորձում են այլ իրավիճակ ստեղծել Արցախում, ու եթե նրանց քայլերը շարունակություն ունենան, ակնհայտ է, չէ՞, թե դա ինչի կարող է հանգեցնել փաստացի պատերազմի մեջ գտնվող Արցախի համար։ Սակայն այսօրվա քաոսի սերմերը վաղուց են ցանվել։ Հայաստանի «հեղափոխականները» եւ նրանց թիկունքում կանգնած ուժերը նոր չէ, որ հայտարարում էին հեղափոխությունն Արցախ տեղափոխելու մասին։

Այս մասին Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ ձեւով սպառնաց ժամանակին, թե մի հեղափոխություն էլ Արցախում կլինի, երբ անընդհատ դավադիրների էր փնտրում այնտեղ։ Այնպես որ, իրավիճակն Արցախում նախանձելի չէ, եթե արցախցիների սթափությունը չհաղթի։ Դժվար չէ հասկանալ, որ Արցախը հայկական, այսպես ասած, «պոլիգոնն» է ու ցանկացած խժդժությունից թշնամին կարող է արագ օգտվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին