Կարևոր իրադարձություններ

Նախորդ ամսվա համեմատ, մարտին, Երևան քաղաքում փոշու կոնցենտրացիան 41%-ով նվազել է․ վիճակագրություն

07 Ապրիլ, 2020 00:22
Նախորդ ամսվա համեմատ, մարտին, Երևան քաղաքում փոշու կոնցենտրացիան 41%-ով նվազել է․ վիճակագրություն

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևան քաղաքում փոշու կոնցենտրացիան՝ Արտակարգ դրության օրերին։

Կենտրոնի կողմից կատարված դիտարկումների արդյունքները վկայում են, որ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկութ-յան և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով:

Նախորդ ամսվա համեմատ մարտին Երևան քաղաքում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում:

Մարտի 22-31 ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է մոտ 42%-ով, փետրվար ամսվա համեմատ՝ 31%-ով:

 

Լրահոս

Դիտել ավելին