Կարևոր իրադարձություններ

Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ․ քննարկել ենք գազի գնի նվազեցման հարցը. Նիկոլ Փաշինյան

06 Ապրիլ, 2020 23:03
Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ․ քննարկել ենք գազի գնի նվազեցման հարցը. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով գազի գնի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասաց․

«Նախկինում ՀՀ կառավարությունը բազմիցս դա օգտագործել է քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Եվ երբ այսօր նման իրավիճակների հետ բախվում ենք, դա նախորդ կառավարությունների վարած անհեռանկար, ոչ տնտեսական քաղաքականության հետևանք է»,-ասաց նա:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից դիմել է «Գազպրոմ» ընկերությանը, որ վերանայենք գազի գինը՝ նվազման ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:

«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ և այդ հարցը քննարկել ենք: Ես ասել եմ, որ հաշվի առնելով այս ճգնաժամային իրավիճակը և՛ հումանիտար, և՛ տնտեսական առումով ես ակնկալում եմ, որ ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որ կարողանանք «Գազպրոմ-Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել: Քանի որ հանրության, կառավարության կողմից չի ընկալվում, որ այս ճգնաժամային իրավիճակում կարելի է այսպիսի որոշում կայացնել»,- ընդգծեց վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին