Կարևոր իրադարձություններ

Երկար տարիներ հայակական գրանցումով ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի գործունեությամբ, զենքերի վաճառքով և այլն․ Նիկոլ Փաշինյան

06 Ապրիլ, 2020 22:48
Երկար տարիներ հայակական գրանցումով ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի գործունեությամբ, զենքերի վաճառքով և այլն․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից, դա նույնն է, որ ասենք՝ նախարարությունը զրկվել է լիցենզիայից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, պատասխանելով քաղաքացու հարցին, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից։ Շահարկողներն էլ իզուր են շահարկում, որովհետեւ ես կարծում եմ՝ սա կոնկրետ այն պետական մարմինների սաբոտաժի մասին, որ խոսում էի, այ էս սաբոտաժի դեպքերից մեկն է, եթե դուք հիմա նայեք Կապանի իմ ասուլիսը, այնտեղ խոսել եմ Քաղավիացիայի կոմիտեի գործունեության մասին, թե ինչպես որոշ նախկին պաշտոնյաներ՝ որոնց գործունեության հետ կապված հիմա քրեական գործ է հարուցվել»,- նշեց վարչապետը։

«Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքերի վաճառքի մեջ և այլն: Դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված ենթադրաբար շրջանակների հետ: Երկար տարիներ դա թաքցվել է: Այդ փաստերը, որոնց հետ կապված ահազանգեր են եղել… ես Կապանի ասուլիսում դրան մի թեթև անդրադարձա, խնդիրները թաքցվել են Տաթևիկ Ռևազյանից, ղեկավարությունից և արդյունքում ունեցել ենք այսպիսի պատմություն»,- ընդգծեց վարչապետը։

«Եվրոպական կառույցի կողմից եղել են կոմիտեում ստուգումներ։ Եղել են իրական ստուգումներ եւ բացահայտել են իրական պատկերը։ Եվրոպական կառույցը մի փոքր կանոններից շեղվել է, որովհետեւ քննարկումը պետք է տեղի ունենար մայիսին։ Մեր Քաղավիացիայի կոմիտեն բողոքարկել է»,- եզրափակեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին