Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Շենգավիթ վարչական շրջանում․ 40 տարեկան տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

06 Ապրիլ, 2020 22:00
Կրակոցներ Շենգավիթ վարչական շրջանում․ 40 տարեկան տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են պարկուճ և գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին