Կարևոր իրադարձություններ

Իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու․ վարչապետ

06 Ապրիլ, 2020 21:08
Իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։

Քաղաքացիներից մեկը հարցրեց, թե անիմաստ պարգևավճարները չե՞ք ցանկանում քչացնել, դրանք կարելի է փոխանցել թոշակառուներին:

Ի պատասխան վարչապետն ասաց․

«Նախ ասեմ, որ իմ որոշմամբ մարտ ամսին բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստանալու, այդ գումարներն օգտագործվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Եկեք դիտարկենք Ձեր առաջարկը: Դուք ասում եք, որ այն պարգևավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել են պաշտոնյաներին, այդ գումարը կարելի է հատկացնել թոշակառուներին: Եկեք հենց հիմա անենք կարևոր գործողություն. այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ, ի՞նչ տեղի կունենա, եթե մենք Ձեր առաջարկն իրականություն դարձնենք: Հայաստանում կա 503 հազար թոշակառու, եթե այդ 1 մլրդը հատկացնենք նրանց, տարեկան կտրվածքով թոշակառուին կհասնի 1988 դրամ, իսկ ամսվա դեպքում նրանց թոշակը ավելանա 165 դրամով: Փաստորեն Դուք շատ կարևոր բան եք համարում թոշակը 165 դրամով բարձրացնելը: Մենք մեր որոշմամբ արդեն իսկ 2020 թվականի հունվարի 1-ից ձեր ակնկալածից 24 անգամ ավելի բարձրացրել ենք թոշակները»,- շեշտեց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին