Կարևոր իրադարձություններ

Իհարկե, տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին, բայց ի՞նչ անել. Նիկոլ Փաշինյան

06 Ապրիլ, 2020 20:58
Իհարկե, տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին, բայց ի՞նչ անել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։

Քաղաքացիներից մեկը հարցրեց, թե ե՞րբ պետք է մեծ պատիժների արժանանան սուտ լուրեր տարածող «դեղին մամուլի» ղեկավարները, համացանցում իր ընտանիքին վիրավորող ծաղրանկարներ տեղադրող օգտատերերը

 «Կեղծ լուրերը երկու մասի պետք է բաժանել՝ լուրեր, որոնք սպառանալիք են, և լուրեր, որոնք անձնական բնույթի են։ Ինչ վերաբերում է ծաղրանկարներին՝ դա ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Ինչքան ուզում են՝ թող հայհոյեն, կարեւորն այն է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կիսում այդ հայհոյանքը։ Իհարկե, տհաճ է, որ հայհոյում են ինձ կամ ընտանիքի անդամներից որևէ մեկին, բայց ի՞նչ անել»,- նշեց վարչապետը։

«Կարող եք ֆեյք կամ ոչ ֆեյք օգտատերերին, որոնք կեղծ լուրեր են տարածում, ռեփորթ անել, կարող եք հրաժարվել այն լրատվամիջոցների ընթերցումից, որոնք ձեր կարծիքով կեղծ լուրեր են տարածում: Ժողովրդավարության պայմաններում անելիքը ոչ թե կառավարւթյանն է, այլ հանրսւթյանը: Դուք կարող եք մի կարգավորումով ինքներդ չակերտավոր պատժել այդպիսի լուրերի հեղինակներին: Իմ անելիքը այդ ոլորտում չեմ տեսնում, բացառությամբ երբ կա ազգային անվտանգությանը սպառնացող տեղեկատվություն»,- առաջարկեց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին