Կարևոր իրադարձություններ

Արցախում մեկուսացված երկու քաղաքացիների փորձանմուշներն ուղակվել են ՀՀ՝ համապատասխան հետազոտության նպատակով․ Արցախի տեղեկատվական շտաբ

06 Ապրիլ, 2020 19:58
Արցախում մեկուսացված երկու քաղաքացիների փորձանմուշներն ուղակվել են ՀՀ՝ համապատասխան հետազոտության նպատակով․ Արցախի տեղեկատվական շտաբ

Առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։  

«Այս պահին առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան:

Ապրիլի 2-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ ՀՀ-ից Արցախ մուտք գործած և օրեր առաջ Քաշաթաղի շրջանային հիվանդանոցում մեկուսացվել էր մեկ քաղաքացի,իսկ մյուս քաղաքացին մեկուսացվել է այսօր:

Մեկուսացված երկու քաղաքացիների փորձանմուշները ուղակվել են ՀՀ՝ համապատասխան հետազոտության նպատակով: Հետազոտության պատասխանները կստացվեն վաղը, որից անմիջապես հետո կհրապարակվեն տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»:

 

Լրահոս

Դիտել ավելին