Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,88
    7,18

Կարևոր իրադարձություններ

Արդյո՞ք ուսուցիչներին կտրվեն պարգևավճարներ․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

06 Ապրիլ, 2020 19:45
Արդյո՞ք ուսուցիչներին կտրվեն պարգևավճարներ․ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։

Քաղաքացիներից մեկը հարցրեց, այս օրերին ուսուցիչներն աշխատում են գերլարված, արդյո՞ք պարգևավճարներ կտրվեն նրանց կամ աշխատվարձը կբարձրացվի:

«Ճգնաժամի պատճառով դպրոցները փակեցինք և պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը թեպետ ոչ ամբողջությամբ, բայց գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականցնելու: Իսկապես, այստեղ մեր ուսուցիչները շատ կարևոր աշխատանք արեցին, ես հպարտանում եմ ներանցով, շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց վարչապետը:

«2020թ. հունվարի մեկից ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափը բարձրացվել է մինչև 108 հազար դրամ, իսկ 2019-ի սեպտեբերից ուսուցիչների աշխատավարձը շուրջ տասը տոկոսով բարձրացել էր։ Մենք հիմա ճգնաժամի պայմաններում ենք աշխատում, արդեն իսկ որոշակիորեն բարձրացրել ենք ուսուցիչների աշխատվարձը և այս պահին չեմ ուզում այնպիսի խոստումներ տանք, որոնք այս ճգնաժամային պայմաններով կարող են այլ հավելյալ խնդիրներ առաջացնել: Հիմա մենք ճգնաժամի մեջ ենք գտնվում, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան, բազմաթիվ սոցիալական խավերի պետք է օգնենք և սկսել ենք այդ պրոցեսը, այս պահին կարող եմ ասել միայն այսքանը՝ կրկին շնորհակալ եմ ուսուցիչներին»,- հավելեց վարչապետը: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին