Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478,5
    485,5

  • EUR

    531
    545

  • RUB

    6,74
    7,09

Կարևոր իրադարձություններ

«Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու Մոսկվա-Երևան ևս մեկ թռիչք. Տիգրան Ավինյան

06 Ապրիլ, 2020 19:35
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
«Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու Մոսկվա-Երևան ևս մեկ թռիչք. Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին