Կարևոր իրադարձություններ

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ․ «Հայկական ժամանակ»

06 Ապրիլ, 2020 19:14
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ․ «Հայկական ժամանակ»

ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Քիչ առաջ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արսեն Նիկողոսյանը հրապարակեց այս որոշումը։ 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանյանը։ Նա նաև նշել է, որ դատարանը մերժել է ինչպես դատախազի, այնպես էլ իրենց բողոքը։

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): 
 

Լրահոս

Դիտել ավելին