Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում ամենավերջին քաղաքական քննարման ժամանակ ես հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար․ Նիկոլ Փաշինյան

06 Ապրիլ, 2020 19:00
ԱԺ-ում ամենավերջին քաղաքական քննարման ժամանակ ես հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթուրում պատասխանում է քաղաքացիների հարցերին։

Առաջին հարցը, որը հնչեցրել էր քաղաքացիներից մեկը՝ ԱԺ պատամավորների մասին էր։

«ԱԺ-ում իշխող մեծամասնության պատգամավորների մի մեծ մասը անիմաստ խոսող եւ ոչինչ չանող դեմքեր են, որոնցից մարդիկ հասցրել են հիասթափվել։ Գուցե նրանց մի մասին տուն ուղարկեք եւ նոր անձինք ներգրավեք ձեր թիմում»,- հարցրել էր քաղաքացին։

Ի պատասխան վարչապետնն ասաց.

«Պառլանետ հենց նշանակում է խոսելու տեղ: Սա կարեւոր ինստիտուտ է ժողովրդավարության առումով եւ պառլամենտը հենց այն տեղն է, որտեղ քաղաքական ուժերը պետք է մտքեր փոխանակեն, մտքերի բախում, բանավեճ տեղի ունենա, եւ այս առումով խոսելը, արտահայտվելը ԱԺ-ում իրականացվող հիմնական գործն է: Մենք էլ որ գնում ենք խորհրդարան, մտքեր ենք  փոխանակում»:

«Ինչ վերաբերում է ԱԺ մեծամասնությանը, ապա այսօր ԱԺ-ի եւ մեր խմբակցության լավագույն գնահատականը տրվել է հարեւան Ադրբեջանում, երբ մեր երկրում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ադրբեջանում որոշում կայացվեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրա պաշտոնական հիմնավորումը հետեւյալն է, որ Ադրբեջանն ունի կարիք ավելի երիտասարդ եւ ժամանակակից պայմանների ավելի համապատասխան խորհրդարան ձեւավորելու: Ինչ պայմաններ էին փոխվել աշխարհում Ադրբեջանի տեսակետից: Աշխարհում ըստ էության վեջին 1,5 տարվա ընթացքում փոխվել էր միայն այն, որ ՀՀ-ում տեղի էին ունեցել ԱԺ արտահերթ ընտրություններ եւ ձեւավորվել էր ավելի երիտասարդ խորհրդարան, որտեղ շատ երիտասարդ պատգամավորներ էին հայտնվել, որոնք միջազգային հարթակներում շատ լուրջ կարողանում են ներկայացնել Հայաստանն ու Հայաստանի ժողովրդավարությունը»,- հավելեց Փաշինյանը:

«Այս խորհրդարանն իր որակով էականորեն գերազանցում է առնվազն նախորդ մի քանի խորհրդարաններին: Իհարկե, խմբակցությունը ձեւավորվել է հայտնի իրադարձությունների համատեքստում, որի ամենակարեւոր խնդիրն է կայանալ որպես ամբողջական գաղափարական հենքի վրա աշխատող թիմ, եւ այս առումով կա լուրջ անելիք: Ես հույս ունեմ, որ դա մենք միասին կանենք լիարժեք: Մինչեւ այս պահը այդ խնդիրը լուծված է բավական արդյունավետ կերպով: Կարող եմ ասել, որ ամենավերջին քաղաքական քննարկումը, որ եղավ, Սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկումը, ես այդ ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար, որովհետեւ շատ բարձր մակարդակի քաղաքական քննարկում տեղի ունեցավ: Իհարկե, հետագա քննարկումներում եւս «Իմ քայլը» խմբակցությունը շատ բարձր մակարդակի աշխատանք։ ցուցաբերեց: Ես հպարտանում եմ դրանով»,- եզրափակեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին