Կարևոր իրադարձություններ

6 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ ՀՀ փոխոստիկանապետ

06 Ապրիլ, 2020 18:02
6 ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել․ ՀՀ փոխոստիկանապետ

ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանությանպետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը։

«Քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման գործողությունների շրջանակներում, ըստ փոխոստիկանապետի, կազմվել է 6667 արձանագրություն, որից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու որոշումներ»,- նշեց փոխոստիկանապետը։

«Ցավոք սրտի, բակերում հաճախ մարդկային կուտակումներ լինում են, բայց ոստիկանությունն ու ԱԻՆ-ը ամենօրյա ռեժիմով շրջայցեր են կատարում, եւ ուժերի, քանակի հնարավորությունների սահմաններում արվում է ամեն բան»,- հավելեց Միհրյանը։

Մհրյանի խոսքով՝ այս պահին կա մեկուսացված 16 ոստիկան, կա նաև կորոնավիրուսի ախտորոշմամբ 6 ոստիկան։ Սակայն նա հավելեց նաև, որ ոստիկանները պրոֆիլակտիկ չեն թեստավորվում, թեստավորվում են միայն հնարավոր շփում ունեցողները։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին