Կարևոր իրադարձություններ

Իրանում փակվել է Թավրիզի շուկան. կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 60.500-ը. Reuters

06 Ապրիլ, 2020 17:15
Իրանում փակվել է Թավրիզի շուկան. կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 60.500-ը. Reuters

Մերձավոր Արևելքում կորոնավիրուսից ամենաշատը տուժել է հարևան Իրանը: Այնտեղ սովորաբար մարդաշատ փողոցները դատարկվել են: Կորոնավիրուսի հետագա տարածումը զսպելու նպատակով փակվել է հայտնի Թավրիզի շուկան:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ապրիլի 11-ից աշխատանքը կվերսկսեն ցածր ռիսկ պարունակող հաստատությունները: Ռոհանին չի հստակեցրել, թե որ հաստատությունների մասին է խոսքը:

Ռոհանիի խոսքով՝ բարձր ռիսկ պարունակող հաստատությունները, օրինակ՝ դպրոցները համալսարանները, մշակութային մարզական և կրոնական օջախները, փակ կմնան մինչև ապրիլի 18-ը:

Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ Իրանում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 60.500 դեպք, որոնցից 3739-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 24.236 մարդ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին