Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

06 Ապրիլ, 2020 15:17
Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այս պահին մարզի 5 բնակիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Բոլորի զգացողությունը նորմալ է, ռիսկային տարիքի անձիք չկան նրանց մեջ։

«Համոզված եմ, որ սահմանված ժամկետում մեր հայրենակիցները կապաքինվեն։ Որևէ նոր աղբյուր չկա, բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված դեպքերի հետ են փոխկապակցված։ Բոլոր միջոցառումներն իրականացված են, որպեսզի տարածում չլինի, կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են։ Անհանգստանալու կարիք չկա։
Սակայն պետք է և մեկուսացման մեջ, և դրսում, և աշխատանքում շարունակել խստապահանջ լինել կանխարգելման կանոնների նկատմամբ։ Հետևեք ձեր առողջությանը»,-ասել է Չոբանյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին