Կարևոր իրադարձություններ

Բելառուսում վարակվածների թիվը հասավ 700-ի

06 Ապրիլ, 2020 14:30
Բելառուսում վարակվածների թիվը հասավ 700-ի

Նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը Բելառուսում հասավ 700-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարության կայքը։

Նշվում է, որ վարակվածներից 13-ը մահացել են, 53-ը` բուժվել։ 634 մարդ այս պահին գտնվում է ստացիոնար բուժման մեջ։ Նախարարությունը տեղեկացնում է, որ վարակակիրների մեծ մասի դեպքում հիվանդությունը թեթև կամ միջին ծանրության ընթացք ունի։

Մինչև հիմա Բելառուսում կորոնավիրուսի հայտնաբերման համար 40 հազար թեստավորում է իրականացվել։

 

Լրահոս

Դիտել ավելին