Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    487,5

  • EUR

    525
    539

  • RUB

    6,67
    7,02

Կարևոր իրադարձություններ

Դասախոսը ձերբակալվել էր հունվարին եւ ոչ Covid-19 ստեղծելու համար. տարածված լուրը կեղծ է

06 Ապրիլ, 2020 13:14
Դասախոսը ձերբակալվել էր հունվարին եւ ոչ Covid-19 ստեղծելու համար. տարածված լուրը կեղծ է

Միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվող այս լուրը, պարզվում է, կեղծ է։ Մասնավորապես մի շարք ԶԼՄ-ների յութուբյան ալիքներում հայտնվել է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական հայտարարության տեսանյութը, որը վերնագրված է այսպես՝ «ԱՄՆ-ն հենց նոր հայտնաբերել և ձերբակալել է այն մարդուն, ով ստեղծել է կորոնավիրուսը և վաճառել Չինաստանին»:

Նման տեղեկության աղբյուրը մի քանի ԶԼՄ-ներ նշել են ֆեյսբուքյան օգտատերերի, ովքեր, ամերիկյան WCVB լրատվական ալիքի տեսանյութը  տարածել են իրենց էջերում՝ այն մակագրելով. «Դոկտոր Չարլզ Լիբեր, Հարվարդի համալսարանի քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ, ԱՄՆ: Ամերիկյան դեպարտամենտում աղբյուրների տվյալներով՝ նա ձերբակալվել է միայն այսօր՝ կորոնավիրուսը Չինաստանին վաճառելու համար»։

Այս հայտարարությունը վիրուսային Է դարձել Facebook-ում եւ Twitter-ում:

India Today-ի հաշվետվության համաձայն՝ տեսանյութում խոսքը գնում է Հարվարդի համալսարանի դասախոսի մասին, ով ձերբակալվել է 2020 թվականի հունվարին՝ ԱՄՆ դաշնային իշխանություններին սուտ եւ կեղծ հայտարարություններ տալու համար, մասնավորապես այն միջոցների մասին, որոնք ստացել է Չինաստան Ուհանի համալսարանից:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին