Կարևոր իրադարձություններ

Տարբեր գողություններ կատարելու կասկածանքով 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

06 Ապրիլ, 2020 12:45
Տարբեր գողություններ կատարելու կասկածանքով 31-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

Ապրիլի 4-ին՝ ժամը 18:55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Գարեգին Նժդեհի փողոցից Դավիթաշենի բաժանմունք բերման են ենթարկել Արարատի մարզի բնակիչ 31-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ մարտի 25-ի գիշերը գողացել է Դավիթաշենի 1-ին թաղամասի շենքերից մեկի բակում կայանված «Միցուբիշիի» կողային հայելիները: Նաև հայտնել է, որ Դավիթաշեն վարչական տարածքից ևս կատարել է այլ գողություններ: Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և մյուս տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին