Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,88
    7,18

Կարևոր իրադարձություններ

Սոչիում բնակվող հայ ընտանիքը դիմակներ է կարում ու բաժանում

06 Ապրիլ, 2020 11:52
Սոչիում բնակվող հայ ընտանիքը դիմակներ է կարում ու բաժանում

Սոչիում բնակվող հայ ընտանիքը կորոնավիրուսի համավարակի պատճառով ոչ աշխատանքային հայտարարված այս ամսվա ընթացքում որոշել է քաղաքին օգնել նոր դիմակներ կարելով: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն:

«Կարանտին հայտարարվեց, և մենք որոշեցինք բարի գործ անել: Աշխատանք չկա, ամեն ինչ փակ է, մարդկանց պետք է ինչ-որ կերպ օգնել: Մենք դիմեցինք քաղաքային իշխանությանը, մեզ անհրաժեշտ նյութեր տվեցին»,- պատմել է Գեորգի Բարսեղյանը:

Տան պայմաններում մեկ դիմակի պատրաստման վրա ծախսվում է միջինը 15-20 րոպե: Բարսեղյանների ընտանիքը մեկ օրում մինչև 250 դիմակ է կարում: Այդ դիմակները նախատեսված չեն վաճառքի համար, դրանք փոխանցվում են բժիշկներին և կամավորներին, որոնք օգնում են մեկուսացված անձանց:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին