Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կենթարկվի թոքերի արհեստական օդափոխության։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Անգլիայի առողջապահության ազգային համակարգի ղեկավարությանը մոտ աղբյուրը։
Ավելի վաղ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ Ջոնսոնը, ում առողջական խնդիրները՝ բարձր ջերմությունն ու հազը դեռևս պահպանվում են, բուժող բժշկի խորհրդով տեղափոխվել է հիվանդանոց։ Դաունինգ-սթրիթում վստահեցրել են, որ Ջոնսոնը շարունակում է գլխավորել կառավորությունը և կապի մեջ է նախարարների կաբինետի հետ։