Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

06 Ապրիլ, 2020 00:03
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

Ապրիլի 6-ին Հանրապետության տարածքում` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ  Հիդրոմետ ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, 7-8-ն աստիճանաբար կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 5-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վ արագությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին