Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    533
    547

  • RUB

    6,85
    7,2

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է ժամկետային զինծառայողի սպանությունը․ կասկածյալը ձերբակալվել է

05 Ապրիլ, 2020 22:40
Բացահայտվել է ժամկետային զինծառայողի սպանությունը․ կասկածյալը ձերբակալվել է

Արդեն հայտնել էինք, որ ապրիլի 3-ին Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանը։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում):

Մահվան դեպքի բացահայտման և օբյեկտիվ քննություն տանելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով Արցախ են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Արդեն Արցախում՝ Ա. Աղաջանյանի գլխավորությամբ, Արցախի ռազմական ոստիկանության Կենտրոնական ապարատի, Ստեփանակերտի և Հադրութի ռազմական ոստիկանության բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական հսկայածավալ ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ. Բաբակեխյանին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է շարքային Ա. Պ.-ն՝ իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգի փողը Գ. Բաբակեխյանի ծնոտի շրջանում դնելով և կրակահերթ արձակելով:

Աղբյուրի փոխանցմամբ, մինչ ՀՀ ՊՆ նախարար Դ. Տոնոյանի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ա. Աղաջանյանի Արցախ գործուղելը տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Սակայն իրականությունը կարճ ժամանակում բացահայտվել է և շարքային Ա. Պ.-ն Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 2-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել է և քրեական գործ է հարուցվել նաև ՀՀ Քր-օր-ի 365 հոդվածի 1-ին մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի (սպանություն՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով) հատկանիշներով:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին