Կարևոր իրադարձություններ

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է Կոմիտասի «Երևան Սիթի»-ի և 3 այլ տնտեսվարողների գործունեությունը

05 Ապրիլ, 2020 22:17
Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է Կոմիտասի «Երևան Սիթի»-ի և 3 այլ տնտեսվարողների գործունեությունը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

 

Որոշման մեջ, մասնավորապես ասված է․ 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N298 որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի  NՑ/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 2-ի N747-Ա, 2020 թվականի ապրիլի 3-ի N758-Ա, N788-Ա հրամանների վրա 2020 թվականի ապրիլի 2-ին և 4-ին իրականացված  մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 

1.Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատակնող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1.«ՆՈՒՆՈՒՇ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Վ․ Շենգավիթ 2-5/2,

2.«ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԹԵՎԱՆՅԱՆ» ԱՁ՝ ք․ Երևան, Վ․ Շենգավիթ 2-5/2,

3.«ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Արշակունյաց 52,

4.«ՍԻԹԻ» ՍՊԸ՝ ք․ Երևան, Կոմիտասի 60/2։

 

2.Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

 

3.Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

 

4.Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

 

Լրահոս

Դիտել ավելին