Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող քաղաքացու փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին

05 Ապրիլ, 2020 22:01
Հեղինակ՝ Արման Թաթոյան
Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող քաղաքացու փաստաբանը դիմել է ՄԻՊ-ին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանում կալանավորված,

ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ:

Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը:

Տեղյակ եմ, որ Գլխավոր դատախազությունը հանձնման հարցով դեռ որոշում չի կայացրել, և հարցը գտնվում է քննարկման փուլում:

Վաղն իմ որոշմամբ կնախաձեռնվի վարույթ և հանձնման ու ապաստանի հարցրեով պարզաբանումներ ու անհրաժեշտ տեղեկություններ ստանալու հարցերով կհասցեագրվեն գրություններ, կձեռնարկվեն օրենքով նախատեսված քայլեր։

Քանի որ փաստաբանը նշել է, որ Մ.Լազարյանը հայտարարել է հացադուլ, այդ հարցը նույնպես կլինի մեր ուշադրության ներքո»:

 

Լրահոս

Դիտել ավելին