Կարևոր իրադարձություններ

«Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, որոնք շփվել են կորոնավիրուսով հիվանդ տղամարդու հետ, կմեկուսացվեն․ «ՑԱՅԳ»

05 Ապրիլ, 2020 21:30
«Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, որոնք շփվել են կորոնավիրուսով հիվանդ տղամարդու հետ, կմեկուսացվեն․ «ՑԱՅԳ»

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչ՝ 1952 թվականին ծնված տղամարդու մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է «ՑԱՅԳ»-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում տղամարդուն երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, ապա տեղափոխել են «Գյումրի» ԲԿ: Այնուհետև հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և հանձնած թեստի արդյունքում հիվանդի մոտ արձանագրվել է կորոնավիրուս:

Աղբյուրի տեղեկություններով՝ «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, ովքեր շփվել են հիվանդի հետ կմեկուսացվեն «Գյումրի» հոթելում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին