Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչ՝ 1952 թվականին ծնված տղամարդու մոտ կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է «ՑԱՅԳ»-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում տղամարդուն երկկողմանի թոքաբորբ են ախտորոշել, ապա տեղափոխել են «Գյումրի» ԲԿ: Այնուհետև հիվանդին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և հանձնած թեստի արդյունքում հիվանդի մոտ արձանագրվել է կորոնավիրուս:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող, ովքեր շփվել են հիվանդի հետ կմեկուսացվեն «Գյումրի» հոթելում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում