Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Երևանի Դրոյի փողոցի բնակարաններից մեկում 83-ամյա կնոջ դի են հայտնաբերել․ ԱԻՆ

05 Ապրիլ, 2020 20:53
Փրկարարները Երևանի Դրոյի փողոցի բնակարաններից մեկում 83-ամյա կնոջ դի են հայտնաբերել․ ԱԻՆ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 16:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Լուսյա Վ.-ի (ծնված 1937 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին