Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս է իրականացվում կորոնավիրուսի ախտորոշումը․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

05 Ապրիլ, 2020 19:28
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Ինչպե՞ս է իրականացվում կորոնավիրուսի ախտորոշումը․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է տեսանյութով, կից գրառմամբ․

«Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է:

Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին