Կարևոր իրադարձություններ

Երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն․ Առողջապահության փոխնախարարը՝ իր կորոնավիրուսով վրակված լինելու լուրերի մասին

05 Ապրիլ, 2020 19:03
Հեղինակ՝ Արտյոմ Սմբատյան
Երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն․ Առողջապահության փոխնախարարը՝ իր կորոնավիրուսով վրակված լինելու լուրերի մասին

ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է կորոնավիրուսային հիվանդության բուժօգնություն եվ սպասարկում` սահմանափակել եմ շփումս տարեց և (կամ) քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց հետ, այդ թվում՝ ընտանիքիս անդամների:

Հ.Գ. Որեվէ հիվանդանոցում կամ հյուրանոցում չեմ բնակվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին