Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանաբնակ հայ ուսուցչուհին՝ աշխարհի լավագույնների շարքում․ մրցանակը՝ 1000 000 դոլար

05 Ապրիլ, 2020 15:43
Ռուսաստանաբնակ հայ ուսուցչուհին՝ աշխարհի լավագույնների շարքում․ մրցանակը՝ 1000 000 դոլար

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկ քաղաքի  N18 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լուսինե Ջhանգիրյանը ընդգրկվել է աշխարհի 50 լավագույն ուսուցիչների ցուցակում: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։

 

Ջhանգիրյանին ընտրել են աշխարհի 140 երկրները ներկայացնող 12 հազար թեկնածուներից: Եթե Լուսինեն հաղթի՝ կստանա 1 միլիոն դոլար պարգևավճար։

Իր աշխատանքում հայ ուսուցչուհին օգտագործում է նորարարական մեթոդներ. աշակերտներին թույլատրվում է օգտագործել բջջային հեռախոսներ, օգտվել տարբեր ծրագրերից,դասի ընթացում զգալ ազատ և բարձրաձայն խոսել: Նաև՝ Skype- ով  շփվել արտասահմանցի հասակակիցների հետ։

 

Լուսինե Ջհանգիրյանն ունի իր սեփական նախագծը, որը համախմբել է աշխարհի տարբեր երկրների մանկավարժներին։ Չորս տարի առաջ Լուսինեն դարձավ ուսուցիչ-նորարար միջազգային մրցանակի հաղթողներից մեկը:

Ուսուցիչների համաշխարհային մրցանակը (Global Teacher Prize) ամեն տարի շնորհվում այն ուսուցիչին, ով իր մասնագիտությունում ակնառու հաջողություններ է արձանագրել: Մրցանակաբաշխությունը  նախատեսվում է անցկացնել 2020 թվականի հոկտեմբերին:

 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին