Կարևոր իրադարձություններ

ՀՀ վերադառնալու համար ցուցակագրված քաղաքացիներից առաջնահերթությունը տրվելու է վերադարձի խիստ հրատապ և անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

05 Ապրիլ, 2020 14:00
ՀՀ վերադառնալու համար ցուցակագրված քաղաքացիներից առաջնահերթությունը տրվելու է վերադարձի խիստ հրատապ և անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

 

«Ի պատասխան Ձեր կողմից հնչեցվող որոշ հարցադրումների՝ նշենք, որ դեսպանությունը ձեռնարկում է հնարավորագույն միջոցները ստեղծված բարդագույն իրավիճակում ապահովելու քաղաքացիների վերադարձը Հայաստան։

Այդուհանդերձ, նշենք, որ ապրիլի 6-ին «Red Wings» ավիաընկերության «Դոմոդեդովո» օդանավակայանից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը և սպասվող երկրորդ թռիչքը համապատասխանաբար նախատեսված են 220 ուղևորի համար է։ Մինչդեռ նշենք, որ ցուցակագրված քաղաքացիների թիվն այս պահին գերազանցում է երկու հազարը։

Այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվել և տրվում վերադարձի խիստ հրատապ ու անհետաձգելի պատճառներ ունեցող քաղաքացիներին։ Նրանց թվում են՝ հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողները, ծայրաստիճան բարդ ֆինանսական իրավիճակում հայտված քաղաքացիները, մանկահասակ երեխաներով քաղաքացիները և այլք։ Այս մասին նշել էինք նախորդ հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ ավելորդ ենք համարում ցանկացած շահարկում այս հարցում։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք նաև, որ Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին