Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ-ը հորդորում է՝ Դոնի Ռոստովում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները շտապ կապ հաստատեն հյուպատոսության հետ

04 Ապրիլ, 2020 22:14
Հեղինակ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
ԱԳՆ-ը հորդորում է՝ Դոնի Ռոստովում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները շտապ կապ հաստատեն հյուպատոսության հետ

ՀՀ ԱԳՆ-ի  ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հայտարարությունը.

 

«Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ:

Թեժ գիծ՝
☎️+7/863/253-67-45
☎️+7 (961) 408 – 44 – 23( WhatsApp/Viber).

 

Լրահոս

Դիտել ավելին