ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը:
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Լոռու մարզերում և Երևան քաղաքում, ընդհանուր առմամբ՝ 128 հանրային տարածքում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի ՀՀ քննչական կոմիտեում և Գեղարքունիքի մարզային ոստիկանության վարչությունում, Կոտայքի մարզպետարանի շենքում, Եղվարդի համայնքապետարանում, Աբովյանի նախկին գործկոմի շենքում, հանրային տրանսպորտի կանգառներում։ Այս ամենից բացի, ախտահանվել են 2 բեռնատար և ՀԱԷԿ տարածքը, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքն ամբողջությամբ:
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված՝ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներում ևս իրականացվում են վարակազերծման աշխատանքներ: